

Բազմաբնակարան շենքերի կառավարուման գործընթքացը հեշտացնելու, ապապետականացնելու և համայնքային պատկանելությունից հանելու, ստեղծված խնդիրներին արագ լուծում տալու նպատակով տարիներ առաջ Արմավիրի մարզի 3 քաղաքից միայն Էջմիածնում ստեղծվեցին համատիրություններ, որից այժմ մնացել է 3-ը:
Բնակիչները դժգոհ են կառույցի աշխատանքից:
Տարիներ առաջ Էջմիածնի 185 բազմաբնակարան շենքերի կառավարումն անցավ նոր ձևավորվող 16 համատիրության ներքո: Սակայն կառույցները չկարողացան իրականացնել ճիշտ կառավարում և հետզհետե լուծարվեցին և մնաց միայն 3-ը: Դրանք էլ, կարելի է ասել անունը կա՝ ամանում, գրեթե, չկա:
Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետի տեղակալ Մարտուն Դիլանյանը տեղեկացրեց, որ քաղաքի միայն 54 բազմաբնակարան շենքերի կառավարումն է իրականացնում 3 համատիրությունը, իսկ 131-ը ՝քաղաքապետարանը:

,,Եթե աշխատեին, հնարավոր է, ինչպես ,,Մարշալ Բաղրամյանը,, ինչպես ,,Երկիրը,, կարողնային մի արդյունքի հասնել: Մատների արանքով են նայել: Ինչքան համատիրությունները շատ լինեն, այնքան ավելի լավ,,:
Ծիածան, Մարշալ Բաղրամյան և Երկիր համատիրություննրը բնակիչներից սպասարկման վճարը գանձում են բնակարանի 1քմ-ի դիմաց 17 դրամ սակագնով: Բնակիչների մեծ մասը որպես կանոն, պարտքերը մարում է տարեվերջին: Քաղաքապետարանի պաշտոնյայի մատնանշած Մարշալ Բաղրամյան համատիրության բնակիչները նույնպես դժգոհեցին համատիրության աշխատանքից, սակայն կան նաև մարդիկ, ովքեր գոհ էին և ում խնդրին արագ լուծում էր տրվել:

Բնակչի կողմից կատարված ծախսերը համատիրությունը դուրս է գրում տարեկան սպասարկման վճարից: Մարշալ Բաղրամյան համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանն ասաց, որ բնակիչներն իրենց տեղյակ են պահում շենքերում, բնակարաններում առաջացած խնդիրների մասին, իրենք պայմանագրային մատուցվող ծառայությունների միջոցով կարգավորում են, վճարում, երբ գումարները հավաքագրում են:

Ռոբերտ Մկրտչյանը նշեց, որ իրենք շենքերի մուտքերում փայտե հին դռներ ու պատուհաններ են տեղադրել՝ պաշտպանելով ցրտից: Համատիրության բյուջեն սուղ է և չեն կարողանում մեծ աշխատանքներ կատարել: Վազգեն առաջին փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչներից մեկը մատնանշեց այն շենքը, որտեղ ապրում է համատիրության նախագահը, տանիքն ամբողջությամբ վերանորոգվել է, իսկ իրենցը՝ մասնակի:

Շենքերի տանիքների նորոգման համար Էջմիածնի քաղաքապետարանը, ըստ դիմողների թվի և վերանորոգման ծավալի, շինանյութ է տրամադրում, իսկ աշխատանքներն իրականացնում են կամ բնակիչները, կամ համատիրությունները: Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը նշեց, որ այս տարի, նախատեսվել է 26 շենքի տանիքների մասնակի նորոգում: Այդ նպատակով քաղաքապետարանը տրամադրում է միայն շինանյութը:

,,Եթե քամին ոշել տարել է շենքի տանիքը, ապա մենք աջակցում ենք վերանորոգման հարցում, չենք առանձնացնում համատիրության շենք է, թե քաղաքապետարանի,,: Համատիրության շենքի տանիքի նորոգման դիմաց վարպետներին համատիրությունը վճարել է աշխատակիցներից մեկի անվամբ վարկ վերցնելով, որն աստիճանաբար մարել են գանձումների հաշվին:
Մարշալ Բաղրամյան համատիրության նախագահն արդեն ծեր է և մի քանի անգամ առողջության պատճառով հրաժարվել է աշխատանքից, սակայն իր խոսքերով ասած՝ փոխարինող չի գտնվել: Ընդհանուր ժողովի անդամները նույնպես ծերեր են, որոնք հիվանդությունների պատճառով չեն մասնակցում ժողովին:

Համատիրություններն Էջմիածնում ձևական բնույթ են կրում, կառավարումը չի կազմակերպվում օրենքով նախատեսված չափորոշիչներով: Բնակիչները չեն հետաքրքրվում համատիրության գործունեությամբ: Նրանց մեծ մասը հրաժարվել է համատիրությանը վճարելուց:




