Կյանքի 76-րդ տարում ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կյանքից հեռացել է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը:
Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսին:
Ֆրանկլինը իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ծխելու հետ խնդիրներ է ունեցել: 2011թ. լուրեր են տարածվել, որ նա քաղցկեղով է հիվանդ, սակայն երգչուհին հերքել էր դա:
Արետա Ֆրանկլինը արժանացել է 20 «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի:




