ԿարևորՔաղաքական

Մարտի մեկի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ

Մարտի մեկի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դա չպետք է լինի ինքնանպատակ։

“Բազմիցս ասել ենք, որ բոլոր այն անձինք, ովքեր առնչություն ունեն Մարտի 1-ի հետ հարցաքննվելու են։ Հարցաքննվելու է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թե երբ, կորոշի քննիչը”,- նշել է ՀՔԾ պետը։

Back to top button