տեղադրված 11.37
լրացված 16.53
Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին ընտրական փուլի մեկնարկը կարելի է տրված համարել։ Կառավարության որոշմամբ, Երևանի ավագանու լիազորությունները կրճատվեցին։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը: ԿԸՀ -ն նիստ կգումարի ու կհայտարարի ընտրության օրը ՝ հրապարակման պահից 30-40 օրվա ընթացքում դրանք կանցկացվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա այս կառավարության առաջին ընտրությունն է։
Վարչապետը հույս ունի, որ բոլորն են գիտակցում ընտրություններն անցկացվելու են բացառիկ օրինականության ու թափանցիկության դաշտում։
«Ընտրակեղծարարները անելիք չունեն այս ընտրություններում։ Այս ընտրություններում ընտրակաշառքի փորձ անող անձը չի մնա առանց պատասխանատվության»։
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ որևէ մեկը չի տրվի «բախտը փորձելու գայթակղությանը»։