Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։
Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։




