Միջազգային

Աշխարհը հոգնել է տարբեր հարցերի շուրջ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից. Մոհամադ Ջավադ Զարիֆ

Աշխարհը հոգնել է տարբեր հարցերի շուրջ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից` Twitter-ի իր էջում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Զայրույթի պոռթկումները և թվիթերյան գրառումները չեն փոխի այն փաստը, որ աշխարհը մինչև կոկորդը հոգնել է ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից: Ամերիկյան առևտրի կանգնեցումը և ամերիկացիների 100 հազար աշխատատեղերի ոչնչացումը հիանալի է մեզ համար, բայց աշխարհը չի հետևի իմպուլսիվ «թվիթերյան» բռնապետություններին: Պարզապես հարցրեք ԵՄ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և մեր տասնյակ այլ առևտրային գործընկերների», — գրել է նա:

Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Կարդացեք նաև

Back to top button