
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ՝ Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:




