
Այսօր Վրաստանում մեկնարկել են «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը՝ 4-հոգանոց սպայական կազմով:
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների ավելի քան 3 հազար զինծառայողներ, որոնցից շուրջ 2․5 հազարը վրացիներ ու ամերիկացիներ են: Վրաստանի զորավարժություններին մասնակցում է նաև Ադրբեջանը:




