Ֆինանսականից բացի բժշկին ուշ դիմելու այլ պատճառներ էլ կան
Հայաստանում քաղցեղով հիվանդացության և մահացության ցուցանիշները մտահոգիչ են: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մշտապես ծրագրեր է ներկայացնում իրավիճակը բարելավելու համար:
Սակայն բնակչության շրջանում Ուռուցքաբանության կենտրոնից դժգոհություններ միշտ են հնչում:
Ինչու՞ են դժգոհում կենտրոն այցելողները և ինչո՞վ է պայմանավորված հիվանդությունն ուշացած փուլում հայտնաբերելը:
Հայաստանը քաղցկեղով հիվանդացության, մահացության ցուցանիշներով առաջին հորիզոնականում գտնվող երկրների ցանկում է: Մահացության ցուցանիշները պայմանավորված են ուշ դիմելիությամբ` ասում են բժիշկները:
Իսկ ուշ դիմելիությունը, ԱՆ գլխավոր քիմիթերապևտ Հասմիկ Պետրոսյանի խոսքով, տարածքների հասանելիության, տրասնպորտային և մի շարք խնդիրների ու նաև իրազեկվածության ցածր մակարդակի արդյունք է:
«Եթե հիվանդը դիմում է հիվանդության վաղ փուլերում, ապա մեր բուժումը չի տարբերվում արտերկրի բուժումից: և արդյուքները լինում են գրեթե նույնը»:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վիոլետա Զոփունյանն իր հերթին նկատում է, որ միշտ խոսվում է ծառայությունների ֆինանսական տեսանկյունից հասանելիության մասին, սակայն ոչ պակաս կարևոր են նաև տարածքային առումով խնդիրները:
«Բազմաթիվ հիվանդներ նշել, են, որ դժվարություններ են առաւջանում հատկապես դիսպանսեր մասնագիտացված բժշկական հաստատություն, որպեսզի ստանան անհրաժեշտ փաստաթղթղեր: Իհարկե տարբեր աշխատանքային խմբերի շրջանակներում խնդիրը բարձրացվում է և պարբերաբար փոքր-փոքր քյալերով փորձոում ենք լոուծումներ գտնել այդ հարցերին»:
Հայաստանում տղամարդկանց մոտ տարածված է թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի: Լինում է, որ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, սակայն դրան հակառակ թոքի քաղցկեղի առաջնային փուլի մասնագետները գրեթե չեն հանդիպում, ասում է գլխավոր քիմիաթերապևտը:
Դիմում են ուշացած փուլերում: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է, որ Հայաստանը համալրված է առաջնային դեղամիջոցներով, սակայն դրանք թանկ են: Եթե քիմիաթերապիայի դեղորայքը ինչ- որ տեղ մատչելի է, ապա դրան հակառակ նոր դեղերը, որոնք ապահովում են երկարակեցություն, թանկ են:
«Դրանով է պայմանավորված, որ բուժումը գուցե զիջում է, և հետագա արդյունքները ինչ- որ մի տեղ չեն լինում բավարար, ինչը որ սպասում է բուժող բժիշկը»:
Քաղցկեղի բուժման դեղորայքի համար պետության կողմից տարեկան տրամադրվում է գումար։ Եթե հիվանդը չունի արտոնություններ, ապա տարեկան հատկացվում է 150 հազար դրամ, իսկ արտոնություններ ունենալու դեպքում հատկացվում է 300 հազար դրամի դեղորայք՝ տեղեկացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժնի վարիչը:
Ինքն էլ է բարձրաձայնում, որ նշված գումարներով քաղցկեղ հաղթահարել հնարավոր չէ: Ըստ մասնագետի, իրենց կենտրոնը տարբեր բարեգործական միջոցներով կարողանում է որոշակի թիրախային խմբերի համար ձեռք բերել թանկարժեք որակյալ դեղամիջոցներ:
2016 թվականին պայմանագիր են կնքել և հումանիտար օգնության միջոցներով ներկրել են «Ավաստին» դեղամիջոցը, որը նույնպես թանկ է և ցուցված է առաջնային ձվարանի և աղեստամոքսային տրակտով հիվանդների աղիքի քաղցկեղի համար: Այս դեղը թույլ է տալիս բարձրացնել հիվանդների ապրելիությունը և կյանքի որակը: Աշխատանքները գունեղ ներկայացվում են, սակայն շատ ենք լսում այս կենտրոնից դժգոհություններ: Կենտրոնի ներկայացուցիչը պատասխանում է. տարեկան 25-30 հազար հիվանդ են ընդունում և եթե 500-ից լինի դժգոհություն, կստացվի, որ կենտրոնը վատն է:
Քաղցկեղի բուժման, աջակցման հիմնադրամը այս տարվանից սկսել է քաղցկեղով հիվանդների օգնության ակտիվ գործունեություն ծավալել: Հիմնադրամի տնօրեն Անի Հայկունին արդեն երեք տարի է պայքարում է քաղցկեղի դեմ: Իր մոտ հիվանդությունը հայտնաբերվել է երրորդ փուլում:
Չի ընկճվել, ինչը տարածված է քաղցկեղով հիվանդների շրջանում, հաղթահարել է խնդիրը Հայաստանում բուժվելով: Ընթացիկ բուժումներն այժմ անցկացնում է Մեծ Բրիտանիայում:
«Ես ուղղակի խնդրում եմ, բոլոր նրաց, ովքեր ունեն քաղցկեղ մի՛ հանձնվեք»:
Հայաստանյան բուժումն արտերկրից չի տարբերվում ոչնչով, վստահեցնում է քիմիաթերապեվտ Հասմիկ Պետրոսյանը: Այն առավել օգտավետ դարձնելու նպատակով մեր հանրապետությունում հոկտեմբերին նախատեսվում է, որ կբացվի ռադիոյոդոթերապիայի կենտրոն և բոլոր այն հիվանդները, որոնց մոտ կախտորոշվի վահանաձև գեղձի քաղցկեղ, կարող են օգտվել հայաստանյան ծառայություններից: