
հրապարակված 12.10
լրացված 17.27

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ անմիջական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օրերս Ադրբեջանի տարածք անցած հայ գերուն անվտանգ հետ վերադարձնելու հարցով:
Տիգրան Բալայանը վերահաստատեց տեղեկատվությունը, որ 34-ամյա Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ծառայության չի անցել ՀՀ զինված ուժերում:
«Արտաքին գործերի նախարարությունն անմիջական կապ է հաստատել Կարմիր խաչի հետ: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որ մեր քաղաքացուն հնարավորինս արագ ու անվտանգ վերադարձնենք Հայաստան»,- ասաց Տիգրան Բալայանը:
Գերեվարված Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1984 թվականին:




