ԿարևորՔաղաքական

Քաղաքապետի ընտրության ինտրիգը պահպանվում է

Հուլիսի 16-ին Երևանի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի: Ընտրությունից ընդամենը 2 օր առաջ  դեռ անորոշ է «Ելք» և «Հանրապետական» խմբակցությունների դիրքորոշումը:

Այս քաղաքական ուժերն առայժմ թեկնածու չեն առաջադրել և չեն էլ հստակեցրել՝ մասնակցելո՞ւ են քվեարկությանը,  թե՞ ոչ: 

Քաղաքապետի միակ թեկնածուն այս պահին «Երկիր ծիրանին» ներկայացնող  Զարուհի Փոստանջյանն է:

Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

Ավագանու «Ելք» և «Հանրապետական» խմբակցությունները հնարավոր է թեկնածու  չառաջադրեն, իսկ առաջադրելու հավանականությունն այնքան է, ինչքան չառաջադրելունը:

Այսպիսին է իրավիճակը Երևանի քաղաքապետի ընտրությունից մեկ օր առաջ:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանն ասում է ՝ իրենց համար անընդունելի կլինի հանրապետական խմբակցությունից որևէ առաջադրում: ՀՀԿ-ն ունի վստահության դեֆիցիտ և քաղաքապետի թեկնածու պետք է չառաջադրի:

«Ելք»-ի հավանական որոշման մասին խոսելիս փակագծերը դեռ ամբողջությամբ չի բացում:

Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աննա Ասատրյանը նույպես փակագծերը չի բացում  և  հորդորում է սպասել մինչև  երկուշաբթի:

Եթե ավագանու երկու խմբակցություններն էլ թեկնածու չառաջադրեն և չպաշտպանեն առաջադրված միակ թեկնածուին, ապա գործող ավագանին կլուծարվի:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այսպիսի ընթացք է նախատեսում.  եթե  քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ապա  ավագանին ցրվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ։

Կարդացեք նաև

Back to top button