

Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի դիրքերի ամրապնդպամ թեմայի շուրջ այսօր բուռն քննարկում է ծավալվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտում:
ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը փորձել է հասկանալ, թե ինչու չեն պատժվել այն զինվորականները, որոնք թույլ են տվել ադրբեջանական դիրքերի տեղաշարժը: ՊՆ մամուլի խոսնակն էլ բացատրել է, որ այնպես չէ, թե հայկական կողմն իր դիրքերն ըստ անհրաժեշտության չի տեղաշարժում:
Երասխից Սիսիան կամ Գորիս որևէ միլիմետր ուղիղ նշանառության տակ չէ ՝ ասել է Հովհաննիսյանը:
Նախիջևանյան ուղղությամբ հայկառակորդի տեղաշարժերի հարցը շարունակում է բուռն քննարկումների առարկա մնալ: Ադրբեջանական կողմը սեփական հանրությանը ներկայացնում է իր հաջողություններն ու հայկական կողմի պարտությունները, սակայն իրականությունն այլ է, Բաքուն փորձում է մոլորեցնել իր հանրությանը՝ ասում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
“Փորձում են ավելի շահեկան դիրքեր դնել, դա իհարկե մեծացնում է լարվածությունը, բայց ցանկացած զինվորականի համար ավելի կանխատեսելի է դարձնում հակառակորդի բնագիծը: Այնպես չէ որ դա սկսել է ադրբեջանական կողմը”:
Նա չի բացառում Բաքվի հնարավոր հեռահար նպատակները, բայց վստահեցնում է՝ հայկական կողմը ակտիվորեն նոր զինտեխնիկա է ձեռք բերում ու եթե նախկինում ռազմական բալանսը զգալիորեն խախատված էր՝ հօգուտ Ադրբեջանի, ապա այսօր պատկերն այլ է: Արծրուն Հովհաննիսյանի այս պարզաբանումից հետո թեժ բանավեճ սկսվեց:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին հետաքրոքրում էր, թե ինչու է հակառակորդին թույլ տրվել դիրքային առաջխաղացում ունենալ:
” Երբ են եղել այդ առաջխաղացումները, քանի դիրք կա այսօր նոր դիրքերում որից նշանառության տակ է գտնվում Երասխ-Սիսիան ճանապարհը”:

Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը չուշացավ՝ հայկական տարածքներն այդ դիրքերի ուղիղ նշանառության տակ չեն:
“12.7 մմ Արենիի արևելյան գյուղերի հողատարածքների ուղղությամբ միայն կարող են նշանառել: Դիրքային առաջխաղացում եղել է, ու ենթակառուցվածքներ կան, բայց դրանց գոյությունը ձյան հետ կփլուզվի կգնա: Մենք էլ ենք առաջ տվել դիրքեր”:
“Դավիթ ինչու է թույլատրվել առաջխաղացում”:
Հարցին միջամտեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, բայց Շահնազարյանը կարծում է, որ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել հակառակորդի դիրքերի առաջխաղացումը:
“Կարող եք դիմել վերադասներին ու հարցնել թե այս սպան կամ այն սպան ինչու չի պատժվել: Սակայն չեմ կարծում որ այս իրավիճակում երկու ստորաբաժանում որ սողալով գնում դիրքա դնում՝ պետքա դատվի, որ չի կարողացել խոցել հակառակորդին”:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ասում է՝ հստակ տեղեկություններ ունի՝ արբանյակից արված լուսանկարների ու տեսագրությունների տեսքով, որոնք ցույց են տալիս, որ դիրքերը առաջ են տրվել մայիսի սկզբին:
“Ճանապարհ են կառուցել նրանք՝ Զանգակատնից մինչև Արենի”:
Ռադիլուրի հարցրին ի պատասխան, թե արդյոք ստեղծված իրավիճակը քննարկվել է ՀԱՊԿ ռազմաքաղաքական ղեկավարության հետ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարցը մշտապես քննարկվում է, բայց ձեռնպահ մնաց ռուսական կողմի արձագանքների մասին մանրամասներ հայտնել:
“Այո, բայց չեմ կարող մանրամասներ ասել”:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հնչած մտահոգություններին ի պատասխան վստահեցնում է՝ վիճակը ստատիկ չէ և ժամ առ ժամ կարող է փոխվել, սակայն հստակ է, որ հայկական կողմը ևս ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերն ու առաջ տանում դրանք:




