
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին:
Նա մտահոգություն է հայտնել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ:
«Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,-գրել է Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:
https://www.facebook.com/photo.php?fbid=10215927828166713&set=pcb.10215927828766728&type=3&theater




