

Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո ԵԿՄ որոշեց սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Իսկ ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանն էլ հայտարարեց որ Երկրապահ կամավորների միությունում (ԵԿՄ) դավաճանություն է տիրում, որը պետք է մաքրվի։ Մաքրման ինչ ելքեր են առաջարկում ԵԿՄ-ականները։
ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ասում է, որ իր ղեկվարության տարիներին ԵԿՄ- ում պատահական մարդիկ չէին հայտնվում, անդամատոմս ստանալու համար առանվազն 8 ամիս պետք է մարտական գործողությունների մասնակից լինեին, իսկ այսօրվա կառույցը որևէ կապ չունի իրական ԵԿՄ հետ: Կոռնիձորի Արոյին միացել են բազմաթիվ հրամանատարներ և անվանի ազատամարտիկներ։
ԵԿՄ-ականները ասում են, որ պետք է լուծարել ԵԿՄ կառույցը, հրավիրել աուդիտ՝ ֆինանասական եւ գույքային ստուգումներ անցկացնելու նպատակով, վերանայել կանոնադրությունը, ստուգել պարգեւատրումները եւ դրանք հատկացնելու չափորոշիչները, կառույցի հիմքը դարձնել 1988-1994 թվականների պատերազմին մասնակցած ազատամարտիկներին։




