

«Անկախ մարդու քաղաքական անցյալից ու կենսաձևից այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որն իրեն թույլ տա օրենքով իրեն չվերապահված իրավասություններ:
Յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա վստահեցրել է, որ կադրային ջարդ մարզպետարաններում չի կարող լինել:




