Հասարակություն

Ֆրանս-գերմանական համագործակցության պատմության մասին դասախոսություն` ԵՊՀ-ում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կառուցել ընդհանուր պատմություն. ֆրանսգերմանական պատմության դասագրքի օրինակը» ծրագիրը, որի ընթացքում Ֆրանսիայի և Գրմանիայի դեսպանները մասնակիցների համար կարդացել են ֆրանս-գերմանական հետպատերազմյան ժամանակաշրջանին նվիրված դասախոսություններ, ներկայացրել «Պատմություն» առարկայի ճիշտ դասավանդման մեթոդները:

Դեսպանները նշել են, որ երկու պետությունների կառավարությունները ողջ տարվա ընթացքում նախատեսել են անցկացնել մի շարք միջոցառումներ` նվիրված հաշտեցման 50-ամյա հոբելյանին: Անդրադառնալով դասախոսության և հանդիպման նպատակներին` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն եւ ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը կարծիք են հայտնել, որ Ֆրանս-գերմանական համագործակցությունը երկարատև արյունալի բախումներից հետո կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, այդ թվում Հայաստանի:

Back to top button