
Շառլ Ազնավուրը, որն ավելի վաղ վիրահատվել էր ուսի կոտրվածքի պատճառով, մայիսի 14-ին դուրս է գրվել Փարիզում գտնվող հիվանդանոցից, հաղորդում է France Info պորտալը։
93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչև ամսվա վերջը:




