
ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության
ավտոճանապարհի Հալիձոր- Տաթև հատվածում տեղի ունեցած քարաթափման
հետևանքները վերացվել են, ճանապարհի երթևեկությունը երկկողմանի
վերականգնվել է:
Հայտնում են ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունից։




