Հասարակություն

Նախարարները սիրո, գարնան եւ կանանց միասմյակի մասին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է  կանանց միամսյակը: Սա այն ժամանակահատվածն է, երբ  հատկապես հայ կանայք անկախ պաշտոնից ու հասարակության մեջ ունեցած դիրքից, ուշադրության ու սիրո կարիք ունեն, ինչպես օրինակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ,ինչպես կանանց մեծ մասը, գերադասում է ծաղիկներ ստանալ, դե իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ  կաւրծում է, որ եթե գոնե մարտի 8- ին  տղամարդիկ կանանց ծաղիկներ չնվիրեն, հաստատ լուրջ խնդիրներ կունենան:
Վերջինս, ի դեպ, դեմ չէ կանանց միամսյակին, սակայն ցանկանում է, որ տղամարդկանց տոնը՝ փետրվարի 23- ը, ևս  վերականգնվի:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը նվերը ամուսնու  ընտրությանն է  թողել:  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ նշելէ, որ «կնոջ դերը մեր կյանքում շատ կարևոր է, քանի որ կինն ու մայրը ընտանիքի սյուներն են»:

Back to top button