ԱԺ երեկվա նիստից հետո ներքաղաքական իրավիճակը տեղափոխվել է նոր ու ավելի լարված փուլ՝ այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծում է, որ մինչև մայիսի 8-ը ներքաղաքական լուրջ դիմակայություն է սպասվում: Ազգային ժողովի երեկվա նիստը, ըստ քաղաքագետի, ուշագրավ էր ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև փոփոխված դերակատարումներով։ Խորհրդարանական մեծամասնությունը գործում էր ընդդիմության կեցվածքում, փոքրամասնության թեկնածուն ՝ իշխանության:
Նմանատիպ հոդված
Կարդացեք նաև
Close