ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին որքան հնարավոր է շուտ պետք է տեղեկացվեմ, ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հարցրեց՝ որքա՞ն ժամանակ կպահանջի, որ նա ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մեջ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, բանակցությունները պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: