Միջազգային
Պատմական հանդիպում
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին:
Հայտնի է, որ բանակցությունների առաջին փուլն ավարտված է: Կիմ Չեն Ընը կոչ է արել վերջ տալ երկու պետությունների միջև առճակատմանը, իսկ Մուն Չժե Ինն առաջարկել է կարգավորել երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը:
1953-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հրադադար հայտարարելուց հետո Կիմ Չեն Ընը դարձավ Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որը հարավկորեացի գործընկերոջ՝ Մուն Չժե Ինի հետ հանդիպելու համար հատել է սահմանը։