
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ դրանք անվանելով Հայաստանի ներքին գործը:
Տասս գործակալության փոխանցմամբ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ տեղին չեն մտորումները իրադարձություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին:
«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, դա ամենն է ինչ կարող եմ ասել», — պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին արդյոք Մոսկվան չի տեսնում ապակայունացման վտանգ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:




