

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը նոր է տեխնոլոգիաների առումավ, բայց կաղում է բավանդակությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա կարծում է, որ շատ ավելի տեսանելի ու ընկալելի է շարժման տեխնոլոգիական կողմը, քան բովանդակայինը:
«Շրջափակել շենքերը, հետո՞: Այդ հետո-ն չկա»,- ասում է Բադալյանը: Նրա կարծիքով՝ շարժման հեռանկարը կախված է մի քանի գործոններից՝ քաղաքական բովանդակությունից, հանրային աջակցությունից ու իշխանությունների վերաբերմունքից:




