
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
«Արցախգազ» ընկերություից «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան, նշել են, որ Ազատամարտիկների 50 ա շենքում գազի արտահոսքի դեպքի հանգամանքները պարզելու նպատակով աշխատանքներ են տարվում։
Արցախում գազի արտահոսքից մի ամբողջ ընտանիք է մահացել
«Այս ժամանակահատվածում ընկերությունը լիազորություն չունի որևէ մեկնաբանություն տալու դեպքի առթիվ: Ընկերությունը հավաստիացնում է, որ տվյալ շենքում գազատարների փոխարինման աշխատանքներ չեն իրականացվել»:
Անպատասխան է մնացել այն հարցը, թե տվյալ շենքում երբ է ստուգվել գազասարքերի եւ խողովակների անվտանգությունը եւ արդյո՞ք արտահոսքը եղել է կենցաղային տեխնիկայից: Ինչ վերաբերում է թունավորման այլ դեպքերի պատճառներին, ապա, ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Իսրայելյանի, դրանք հիմնականում տեղի են ունենում գազից օգտվելու անվտանգության կանոնների խախտման և մաշված անսարք գազասարքրեի շարունակաբար շահագործման հետևանքով:




