
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին՝ չնայած նա նաև ասել է, որ ցանկանում է միանալ դաշնակիցներին և աջակցել նրանց ուղերձն այն մասին, որ «քիմիական զենքի կիրառումն անընդունելի է», գրում է Die Welt-ը։
«Գերմանիան հնարավոր ռազմական գործողություններին չի մասնակցի։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ մենք այդպիսի որոշում չենք կայացրել։ Բայց մենք աջակցում ենք այն ամենին, ինչն արվում է ասելու համար, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է»,-ասել է Անգելա Մերկելը։




