
Երեւանի հայտնի վայրերից մեկը, որն առանձին ուշադրության է արժանի՝ Հայաստանի հանրային ռադիոն է, iNews-ում հրապարակված հոդվածում գրում է Դիմիտրիս Հոլլը՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքի մասին:
«Հայկական ռադիոյի կատակները հայտնի են դեռ ԽՍՀՄ ժամանակներից: Այդ կատակները նույնիսկ «երկաթե վարագույրի» միջով էին անցնում՝ մերձեցնելով Արևելքն ու Արևմուտքը սառը պատերազմի տարիներին: Մինչ օրս այդ կատակները կարելի է լսել որոշ երկրներում։ Երևանում տեղադրված է ռադիոյի 90-ամյակին և ՀՀ հեռուստատեսության 60-ամյակին նվիրված երգող արձանը: Արձանի մեջ ներկառուցված ռադիոընդունիչ կա, որը միշտ հեռարձակում է Հանրային ռադիոյի հաղորդումները», -գրում է հեղինակը։
Դիմիտրիս Հոլլի խոսքով՝ Երևանը նախկին խորհրդային քաղաք է, որը հին է Հռոմից և որտեղ հին մշակույթը շատ հետաքրքիր կերպով համադրվում է արդիականի հետ: Հոլլը ընդգծում է նաեւ հայկական կոնյակի եւ գինիների, խորհրդավոր երեւանյան լիճի մասին։
Հեղինակը առանձնացնում է նաեւ աշխարհի ամենափոքր ջութակը ստեղծած Էդուարդ Ղազարյանին, ով հայտնի է աշխարհում որպես «հայկական Դա Վինչի»: Ղազարյանը կյանքից հեռացել է 2012-ին, նա քանդակորգծ էր, որը արվեստի յուրօրինակ գործեր էր ստեղծում մետաղից, որոնք երբեմն շաքարավազի հատիկից էր փոքր են, որոնք մարդու մազից հարյուրավոր անգամ բարակ տարրեր ունեն: Նրա գործերից մեկը ցուցադրվել է ԱՄՆ-ում «աշխարհի ութերորդ հրաշալիքը» խորագրով:




