Քաղաքական

«Իմ քայլը»՝ վաղը

Հայաստանում ձեւավորվել են պայքարի տարբեր փոքր օջախներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի՝ վարրապետի պաշտոնում նշանակվելը կանխելն է: Պայքարողների նպատակները, իրենց պնդմամբ, նույնն են, սակայն, տարբեր են պայքարելու ձեւերը:

Չհեռացող Սարգսյանը, ինչպե՞ս 8 օրում կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը: Այս խորագրով կազմակերպված մամուլի ասուլիսում այսօր այդ նախաձեռնություններից մեկի անդամներն էին:

Նրանք կարծիք են հայտնել, որ նպատակի շուրջ համախմբում արդեն եղել է եւ եթե քայլերը, գործողություններն էլ համատեղեն՝ հաջողության կհասնեն:    

 

«Մերժիր Սերժին» — այսպես է կոչվում նախաձեռնություններից մեկը, որի անդամներն այսօրվա ասուլիսում ներկայացրին իրենց պայքարի նպատակները: Արմեն Գրիգորյանն այդ նախաձեռնության անդամներից է:

Նույն նախաձեռնության անդամներից Մարիա Կարապետյանը, անդրադառնալով առաջ քաշված օրակարգի վերաբերյալ հանրության իներտության եւ նման նախաձեռնություններին մասնակցելու ցանկություն չունենալու վերաբերյալ հարցին, կարծիք հայտնեց, թե, նրա ձեւակերպմամբ, ժողովրդին թմբիրից հանելուն պետք է նպաստի նաեւ այն, որ նույն հարցն առաջ քաշող մյուս նախաձեռնությունների գոյությունը: Ավելի շուտ այն, որ իրենց առջեւ դրված խնդիրը նույնն է, բայց, նրա խոսքերն են, մեթոդաբանությունները տարբեր:

Մարիա Կարապետյանի խոսքով՝ անհատ քաղաքացիներին՝ իրենց նախաձեռնությանը միանալը շատ ավելի հեշտ է: Ինչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա՝ ասաց:

Նույն նախաձեռնության անդամներից Գյումրիի ժոռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ, խոսելով երեք տարբեր նախաձեռնությունների՝ նույն օրակարգով համատեղ հնարավոր գործողությունների մասին, նախ կարծիք հայտնեց, որ եթե իրենք չհաջողեն, դա կնշանակի, որ հանրային բողոքն է թույլ եղել, ինչի արդյունքում իշխող հանրապետականն անտարբեր է եղել այդ ծավալի նկատմամբ: Ապա հավելեց, թե կարեւոր է բողոքի ձայների միացումը:

Համատեղ ուժերով գործողություններ իրականացնելու քայլեր կատարվում են՝ օրինակ՝ իրենք երեկ մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած ավտոերթին ու քայլերթին: Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ այսօր շարունակել է իր նախաձեռնած ակցիան՝ Սեւանի թերակղզում տնկելով ծառ՝ որպես խորհրդանիշ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի:

Այսօրվա ասուլիսում Արմեն Գրիգորյանը, Մարիա Կարապետյանն ու Լեւոն Բարսեղյանն էլ վստահեցրին, թե այս պահին ընդհանուր առմամբ լուրջ խնդիրներ չկան երեք տարբեր նախաձեռնությունների միջեւ: Ասացին, թե հույս ունեն, որ ապրիլի 13-ին սպասվող հանրահավքն էլ կլինի այն պահը, երբ գործողությունների մակարդակում ավելի ակտիվ համագործակցություն կլինի: Լեւոն Բարսեղյանն էլ շեշտեց, թե՝ հաջողության համար պետք է այդ նախաձեռնությունները դադար հայտարարեն իրար նկատմամբ ունեցած ինչ-ինչ թշնամանքից, չարությունից ու դժգոհությունից եւ գան մի սեղանի մոտ:

Կարդացեք նաև

Back to top button