ԿարևորՔաղաքական

Ինչպես են երդվել ՀՀ երեք նախագահները


Ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը կստանձի իր պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարզահամերհային համալիրում: Սա նորանկախ Հայաստանի պատմության 7-րդ երդմնակալության արարաողությունն է:

Նախորդ երեք 3 նախագահներից  յուրաքանչյուրը երդվել է  երկու անգամ: Փոխվել են վայրերը, երդման տեքստերը, արարողություններն անցել են տարբեր մթնոլորտներում:

 

«Գրանցվել է 164 պատգամավոր, կարող ենք սկսել աշխատանքը»:

1996-ի նոյեմբերի 11-ն է,  ԱԺ հատուկ նիստը բացում է խորհրդարանի փոխխոսնակ Բաբկեն Արաքցյանը: Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ երդմնակալության արարողությունն  է: Առաջինը 91-ի նոյեմբերին էր, երբ  Հայաստանը դեռ Սահմանադրություն չուներ ու  որպես երդման խորհրդանիշ ընտրվել էր  Մատենադարանում պահվող հնագույն, 7-րդ դարով թվագրվող հայերեն ձեռագիր Աստվածաշունչը՝ Վեհամոր Ավետարանը:  1996-ի նոյեմբերին Սահմանադրությունն արդեն ընդունված էր: Առաջին նախագահը ԱԺ-ում  երդվում էր երկրորդ անգամ՝ աջն արդեն ոչ միայն Ավետարանի, այլ նաև Սահմանադրության մայր օրինակի վրա:

Ի տարբերություն առաջինի՝ Տեր –Պետրոսյանի  երդումն ու դրանից հետո արտասանած խոսքը նկատելիորեն կրճատվել էր: 95-ին ընդունված Սահմանադրությունն, ի դեպ,  երդման տեքստ չէր սահմանում: Առաջին նախագահը խոստանում էր ոչ միայն հարգել Սահմանադրությունը, երաշխավորել երևկրի անկախությունն ու ամբոջականությունը, այլ նաև չկորցնել զգոնությունն ու  պատասխանատվության գիտակցումը:

«Հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից»:

Ի տարբերություն առաջին պաշտոնամուտի՝  ընտրությունների պաշտոնական արդյունքներով  պարտված ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը երդմնակալութանը: Ավանդույթը չխախտվեց հաջորդ բոլոր ընտրություններին: 1998-ի արտահերթ ընտրությունների արդյունքով  նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանի  պաշտոնամուտի արարողությանը ներկա չէր ընտրությունների 2-րդ փուլում նրան պարտված Կարեն Դեմիրճյանը:

98-ից հետո  ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունները տեղի են ունենում ապրիլի 9-ին: 2003-ի այդ օրը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ  ինաուգուրացիան անցավ ավելի լարված մթնոլորտում:  ԱԺ հատուկ նիստը կառավարության նիստերի դահլիճում էր: Ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանին հարող տարածքում: Ընդդիմության բողոք կար նաև 2008-ի ապրիլի 9-ին: Հայաստանի  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը հաջոդում էր մարտիմեկյան իրադարձություններին:  Քաղաքական ընդդիմությունը Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում  էր, իշխանությունը՝ օպերայի դահլիճում:

2013-ի ընտրություններին երդման արարողությունների պատմության մեջ նոր էջ գրվեց: Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը զուգահեռ Ազատության հրապարակում ընտրության արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանն  այլընտրանքային երդմնակալություն կազմաերպեց ու  իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակում ընթերցեց «Նոր Հայաստանի» երդման տեքստը:

Իսկ մարզահամերգային համալիրում երդվում էր երկորդ անգամ հանարապետության նախագահի պաշտոնում ընտրված  ընտրված Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի պաշտոնում այս տեքստը Սերժ Սարգսյանը 2013-ի ապրիլի 9-ին  արտասանում էր երկրորդ ու վերջին անգամ:

Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես,  ձեռքը  Տիրամոր Ավետարանի ու Սահմանադրության մայր օրինակի  վրա,  պաշտոնը ստանձնելիս երդման տեքստ կարտասանի:

Այն,  ի դեպ,  նոր Սահմանադրությամբ փոքր ինչ կրճատվել  ու վերախմբագրվել էԽորհրդարանական Հյաստանում նախագահը պշտոնը ստանձնելիս   կխոստանա  հավատարիմ լինել Սահմանադրությանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով:

Կարդացեք նաև

Back to top button