
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակել Է Սերգեյ Կոպիրկինին, որը կփոխարինի Իվան Վոլինկինին:
ՌԴ ղեկավարի համապատասխան հրամանագրերն ապրիլի 6-ին հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Կոպիրկինը նախկինում զբաղեցրել է Եվրամիությունում և Ատոմային էներգետիկայի եվրոպական ընկերակցությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:




