
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two ամսագրի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է դառնալ «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Ուզում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ։ Ցանկանում եմ գոլ խփել, օգնել մրցանակներ շահել, որպեսզի երկրպագուները երջանիկ լինեն»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Ամսագրի հետ զրույցում Մխիթարյանը նաև շեշտել է, որ «Արսենալ» տեղափոխվելուց երկու անգամ չի մտածել. «Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլը»։




