Տնտեսական

Գործարկվել է հայկական թեմաներով հուշանվերների արտադրություն

ՀՀ կառավարության կողմից 2015 թվականին երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ ստեղծված «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ սկսվել է թեմատիկ հուշանվերների արտադրություն՝ հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով:

Այս ծրագրի իրականացումով փոքր հուշանվերների արտադրությունը նոր մակարդակի կբարձացվի՝ դառնալով արտահանման ևս մեկ ճյուղ՝ ասում են նախաձեռնողները: Հուշանվերային արտադրությունը լավագույնս իրականացնելու համար ընտրվել է գործող երեք արտադրամաս, որոնցում 22 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Յուրաքանչյուր հուշանվեր ուղեկցվում է եռալեզու տեղեկատվությամբ: Հուշանվերները կարտահանվեն Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:

Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով արտադրություն են մտել 15 անուն հուշանվերներ:

Կարդացեք նաև

Back to top button