

Մինչև տարեվերջ Հայաստանի արտաքին պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ անհանգստանալու կարիք չկա, եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ չունենք:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ վերջին տասը տարիների տնտեսության ցուցիչը 3,8 անգամ ավելացած Հայաստանի պարտքն է:
Հյուսիս- հարավ. սա ամենաշատը քննարկված ու միջոցներ ծախսած ծրագիրն է։ Դրան են ուղղվել մոտ 200 մլն դոլարի վարկային միջոցներ: Ծրագրի կեսն էլ արված չէ, փոխարենը՝ տարիներ շարունակ քաղաքացիները բազմաթիվ անհարմարություններ ունեցան ու շարունակում են ունենալ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյան. «Տարի էր փակ, 60 կմ անցնում էր 45 րոպեում, դա մի քանի տարիներ շարունակ»:
Զրուցակիցս տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։ Նա նույնպես Հյուսիս-հարավի օրինակն է մատնանշում:
Եթե հաշվի առնենք մեր երկրի պարտքը, ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ցանկությունից երեք հազար դոլարից ավելի պարտք ունի: Տնտեսագետների մի մասն այս ձևակերպումը մասնագիտական չի համարում:
Մասնագիտական, թե ոչ, փաստ է, որ տարեցտարի մեր պարտքն ավելանում է: «Սա էլ մեր երկրի տնտեսության վերջին տասը տարիների տնտեսական ցուցանիշերից մեկն է»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.
«Պարտքը ամենատեսանելի ու տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցող փրկության բարձիկ էր մինչ այժմ: 3,8 անգամ աճել է այն»:
Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հուսադրում է՝ 7,5 տոկոս տնտեսական աճ ունենք, պարտքը անհանգստացնող չէ: Պարսյանին հարցնում եմ՝ արդյո՞ք 7,5 տոկոս տնտեսական աճից հետո Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել
«Ներառական տնտեսական աճին խոչընդոտում են մենաշնորհները»,- ասում է Պարսյանը: Տարեվերջին արտաքին պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Կառավարությունում վստահեցնում են՝ ՝ պարտք- ՀՆԱ ցուցանիշն սկսում է իջնել: Սա արդեն հուսադրող է:




