Կարաչիում այսօր սգո օր է հայտարաված: Պակիստանի այս խոշոր քաղաքում նախօրեին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 52-ի, առնվազն 170 մարդ վիրավոր է:
«Ռոյթերի» տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացվել է Աբբաս Թաուն շրջանում գտնվող շիա մզկիթի մոտ: Ահաբեկիչները կիրառել են մոտոցիկլին տեղադրված հեռակառավարմամբ գործող պայթուցիկ սարք: Առաջին պայթյունից րոպեներ անց պայթյուն է տեղի ունեցել նաև ոչ հեռու գտնվող մի ավտոմեքենայում:
Տեղի բնակիչները չեն սպասել փրկարարներին և իրենք են օգնության հասել տուժածներին: Պայթյունի պատասխանատվությունը դեռ որեւէ մեկը չի ստանձնել։