
ՄԻԵԴ-ը կոմունիկացրեց 2016թ․ դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը:
«Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությանը։ Գանգատի վրա աշխատել են Արտակ Զեյնալյանը, ես ու իմ դուստրը՝ Մարիամ Ղազարյանը»,-մանրամասնում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում հակառակորդի հարձակման հետևանքով սպանվել է երկու շարքային զինծառայող և մեկ սպա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն էր տարածել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, այն որակել որպես սադրանք:




