
«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում` 16—րդ համարի ներքո:
Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է այսօր՝ www.eurovision.tv կայքում:
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:




