
Մոսկվայում «Բուրգեր Քինգ» սննդի կետում ծխի հետևանքով տարհանվել է 6 հազար մարդ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ռեստորանը գտնվում է «Աֆիմոլ» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում: Արտակարգ ծառայությունները ստուգել են հրդեհի հնարավոր թաքնված օջախները:
«Իրավիճակը հանգիստ է, տարհանումն իրականացվել է կազմակերպված»,-հայտնել են ծառայությունից: Հրդեհի օջախ չի հայտնաբերվել, ծուխը լցվել է ռեստորանում սննդի պատրաստման հետևանքով:




