
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ:




