Վերլուծական

Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման թեման՝ կրկին քննարկումների առանցքում

Ադրբեջանին ռուսական զեքի մատակարարումների թեման կրկին քննարկումների առանցքում:

Հայաստանում ցանկացած առիթ օգտագործում են մի պարզ հարց տալու և դաշնակից համարվող Ռուսաստանին հասկացնելու, որ պետք չէ զինել ագրեսիվ հայտարարություններով աչքի ընկնող անող Ադրբեջանին:

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը արդարացել է այսօր նշելով թե Ռուսաստանում հասկանում են հայերի մտահոգությունները:

Ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին Հայաստանի ցավոտ ու շատ քննարկված հարցերից մեկն է, մասնավորապես` հաշվի առնելով Հայաստանի ու ՌԴ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները: Ցանկացած ռուս պաշտոնակցի Երևան այցը արժանանում է այս հարցադրմանը, ինչին հետևում է ըմբռնումով լի պատասխան:

Հերթականն այսօր էր:

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանի խորհրդարանում հիշելով 2016-ի ապրիլյան պատերազմը նշեց, որ  հասկանում է  2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում առկա դժգոհությունները:

«Մենք շատ  ցավում ենք, որ Ադրբեջանում չեն գտել մեկ այլ ձև սպառազինությունը օգտագործելու, քան հակարտության գոտում այն կիրառելը ՝  խախտելով հրադադարի ռեժիմը։  Հավատացած եղեք, Ռուսաստանը  հետևություններ է արել  տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հարցում  և Հայաստանին ամենաժամանակակից սպառազինությամբ է մատակարարել , որը դուք հնարավորություն ունեցանք  տեսնելու Հանրապետության տոնի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ»:

Թեև հետևություններ արել են, սակայն ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջան շարունակվում են, Ալիևն ավելի ագրեսիվ հայտարարություններ է  անում՝ չթաքցնելով նկրտումները Երևանի ու Զանգեզուրի նկատմամբ։ Զատուլինը լրագրողներին հարցին ի պատասխան նկատում է՝ Ալիևի  հայտարարությունները պետք չէ լուր ընդունել, դրանք ընտրություններից առաջ ներքին սպառման համար են նախատեսված։

«Անկասկած, իմ դիրքորոշումն այն է, որ նման հայտարարությամբ Ալիևը թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված է եղել ներքին լսարանին՝ հաշվի առնելով, որ առջևում նախագահական ընտրություններ են: Այն որևէ քննադատության չի դիմանա թե պատմական և թե քաղաքական տեսանկյունից։ Պարզապես պարզ չէ, թե ինչպես կարող է որևէ մեկը լուրջ վերաբերվել այս հայտարարությանը»:

Միանշանակ, Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար էր արված՝ տեսակետին համաձայն է «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում տարածքային հավակնություններից նկրտումներով: Ավելին՝

«Ներքին լսարանի համար էր, սակայն եթե վստահ լինի , որ հաջողության կհասնի, չկասկածեք, որ հարձակման կդիմի»:

Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով նաև Զատուլինի կողմից արված ձևակերպմանը, թե ՌԴ-ում հասկացողություն կա, որ ռուսական մատակարարումները խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունը հիշեցրեց, որ նման հայտարարություն վերջերս էլի է արվել, սա առաջինը չէ, սակայն դրանք  պետդումայի պատգամավորների կողմից արված հայտարարություններ են. իսկ դա նշանակում է.

«Դա երաշխիք չէ, թե էլ չեն մատակարարի: ՌԴ բարձր մակարդակով պետք է որոշում կայացնի»:

Ամեն դեպքում՝ ռուս պատգամավորների հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանում հասկացել են Հայաստանի ուղերձը՝ եզրակացրեց Կարեն Վրթանեսյանը:

Կարդացեք նաև

Back to top button