
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։




