Հասարակություն

Հայաստանը գրավիչ վայր՝ իրանցի զբոսաշրջիկների համար

Արդեն մի քանի տարի է շատ իրանցիներ իրենց ամանորյան տոները՝ Նովրուզը անցկացնում են Հայաստանում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանը փաստում է՝ տարեց տարի իրանցի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը:

Ինչպես է պատրաստվում հյուրընկալել հարևան երկրի զբոսաշրջիկներին Հայաստանը:

Եթե մենք` հայերս Ամանորը նախընտրում ենք տոնել մեր ընտանիքներում, ապա հարևան իրանցիներն այս ընթացքում շրջագայում են, նաեւ Հայաստան։ Հատկապես Նովրուզի օրերին Հայաստանում  նկատվում է իրենցի զբոսաշրջիկների մեծ հոսք:

2017 թվականին Հայաստան է ժամանել 220 հազար զբոսաշրջիկ: 2016 –ի համեմատ նախորդ տարի նրանց թիվն աճել է 16 տոկոսով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներն են: Այս տարի էլ է ակնկալվում տուրիստների աճ, եթե Իրանում բանկային համակարգի հետ կապված խնդիրներ չառաջանան: Նման փորձ արդեն ունեցել ենք, ասում է Զբոսաշրջության պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Դոլարի սղության պատճառով շատ պարսիկ  զբոսաշրջիկներ չէին կարողացել ճանապարհորդել: Եթե նման էքսցեսներ չլինեն, ապա այսօր Հայաստանը գրավիչ վայր է իրանցի զբոսաշրջիկների համար»:

Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով սահմանային անցակետերում այս տարի բաժանվում  են  պարսկալեզու բրոշյուրներ, ստեղծվել է 24 ժամյա  թեժ գիծ՝ պարսկալեզու մասնագետների ներգրավմամբ: Առողջապահության նախարարության և ոստիկանության հետ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զբոսաշրջիկների անվտանգ մուտքը սահմանից Հայաստան ապահովելու պայմանավորվածություն է ձեռք բերել:  Բացի այս, իրանցիներն ամբողջ ճանապարհին կտեսնեն «Շնորհավո՛ր Նովրուզ» և « Բարի գալուստ Հայաստան»  խոսքերով պաստառներ:  Կլինեն  նաև Նորավանք, Ջերմուկ և  Տաթևի ճոպանուղի ուղղորդող  ցուցանակներ:

« Այսինքն արդեն սահմանային անցման կետից սկսած մենք իրենց ուղղորդելու ենք ինչպես անցկացնել հանգիստը:  ձայն 01 Դրանք փոքր, բայց աչք շոյող, գրավիչ գործոններ են, որպեսզի ցույց տանք, որ մենք  հյուրընկալում ենք պարսիկ զբոսաշրջիկներին»: 

20 տարի Դուբայում ապրած,  սակայն արդեն մեկ ու կես տարի Հայաստանում հաստատված իրանցի Հալե  Էթեմադիան պատրաստվում է այս տարի ընտանիքով Հայաստանում տոնել Նովրուզը: Ասում է իր հայրենակիցների միջին խավն է նախընտրում  Հայաստանը, քանի որ մեր երկրի հետ ունեն ցամաքային ճանապարհ: Այստեղով այցելում են  նաև Վրաստան: Իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ավելի թանկ է:

«Հարևան երկրներ ենք,  մոտ է: Բնությունն է շատ լավը և մեր մշակույթներին են  նման: Մեզ Հայաստանում լավ ենք զգում: Նոր տարին դիմավորում ենք ընտանիքով, հարազատներով, սակայն հաջորդ օրվանից  արդեն փոխադարձ այցելություններ են»:

Իրանցի մեր հյուրը գոհ է հայկական հյուրընկալությունից: Զբոսաշրջության պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանը, սակայն, ևս մեկ անգամ հորդորեց ազգաբնակչությանն  ավելի բարեհաճ գտնվել մեր զբոսաշրջիկների հանդեպ: Մեր հասարակությունը, լինելով հյուրընկալ ազգ,  այդքան էլ լավ չի վերաբերվում պարսիկ զբոսաշրջիկներին, ասում է:

«Տաքսու վարորդներից սկսած: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ռեստորաններում արգելվել է իրանցիների մուտքը»:

Իրանական Նովրուզի տոները նշվում են մարտի 21-24-ը:

Կարդացեք նաև

Back to top button