ԿարևորՄիջազգային

Թրամփը շնորհավորել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրան նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Սպիտակ տունը ևս հաղորդագրություն է տարածել երկու երկրների ղեկավարների զրույցի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button