Հասարակություն

ՔՀԿ-ներում պայմանները՝ դիտորդների դիտակետում


ՔԿՀ-ների հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրել է 2017 թվականի ուսումնասիրությունների արդյունքները։

Խնդիրները կալանավայրերում նոր չեն, շարունակում են անազատության մեջ գտնվող անձանց համար ու չլուծված մնալ պահման պայմանները, բժշկական սպասարկումը, որակյալ սննդի տրամադրումը, կոռուպցիոն դրսեւորումներ, անչափահասների համար՝ կրթության ապահովումը։

Պահման ոչ մարդկային պայմաններ, սննդի որակ, առողջապահական հարցեր, տեսակցության հետ կապված խնդիրներ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ Արայիկ Զալյանը ներկայացնում է խմբի դիտարրկման արդյունքները։ Ստացված բողոքներից միայն 23-ն է վերաբերել անազատության մեջ գտնվողների պահման պայմաններին:

Ըստ խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի՝ կալանավայրերում առողջապահության խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն բժշկական ծառայության հայեցակարգի ընդունման պարագայում։

Խոսելով երկու փոխկապակցված մահուցության եւ հիվանդացության հարցերից՝ բանախոսը նշեց, որ 2017-ին 17 մահացության դեպք է գրանցվել, որոնցից 2- ը ինքնասպանություն։ Մահացության առաջին տեղում սիրտանոթային, ապա  գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են, մեկ այլ խումբ են կազմում ինքնավնասման դեպքերը:

Սակայն մահացության ցուցանիշները, համեմատած մյուս տարիների, նվազում են:

Խումբը իր այցելությունների ընթացքում արձանագրել է նաեւ միջանձնային հարաբերություններով պայմանավորված խոշտանգումներ, որոնք տեղի են ունեցել այլ բանտարկյալների կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոշտանգումների վերաբերյալ աշխատակիցներն ավելի անկեղծ են,  քան անազատության մեջ գտնվողները:

Դիտորդական խումբն արձանագրում է նաեւ մահվան դեպքերով թերի քննության մասին։ Մահվան դեպքով քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը դուրս է մնում քրեակատորողական վարչության վերահսկողությունից։

Ըստ հասարակական վերահսկողական խմբի տվյալների, մեծ թիվ են կազմում ինքնավնասման դեպքերը, նաեւ սննդի անորակության մասին ահազանգերը: Ի դեպ, արդարադատության նախարարությունը ՔԿՀ-ներում մատուցվող պահածոյացված մսամթերքը փորձաքննության է ենթարկել, եւ պարզվել, որ այն չի համապատասխանում որակական չափանիշներին:

Արդյունքներից հետո քրեակտարողական վարչութունը դադարեցրել էր մատակարարող ընկերության հետ պայմանագիրը:

Կարդացեք նաև

Back to top button