

Տարածաշրջանային հերթական ծրագիրը, որից դուրս է մնում Հայաստանը:
Երեկ Բաքվի, Թեհրանի, Թբիլիսիի ու Անկարայի կողմից ստորագրված քառակողմ հռչակագրով նոր նոր՝ հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի հիմք է դրվել, վտանգների մասին այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը:
Նա հատկապես ահազանգող փաստ է համարել Իրանի կողմից վերաբերմունքի փոփոխությունը:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մինչդեռ ստեղծված վիճակից ելք տեսնում է:
Բաքվում երեկ կայացած Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ստորագրվել։
Բոլոր կողմերն աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականության հարցում, ինչը, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, Հայաստանին մեկուսացնելու հստակ նպատակ է հետապնդում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ներկայացրել է նոր՝ հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքն ու նշել, որ եթե այժմ խոսվում է տարբեր տրանսպորտային միջանցքների մասին, ապա այս ծրագրով արդեն խոսքը գնում է մեկ տրանսպորտային ուղղության՝ հարավ-արևմուտքի մասին, որը կմիացնի այս չորս երկրները։
Նոր ձևաչափը հնարավորություն է տալիս համագործակցել տարբեր ոլորտներում: Նախագիծը գոհունակությամբ է ընդունվել չորս երկրների կողմից էլ:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Հայաստանն իր ծրագրերն այնպես է կառուցել 20 տարվա ընթացքում, որ դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր տնտեսական ծրագրերից:
Շատ հաճախ հայկական կողմը տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու պատճառ է համարում Հայաստանի առջև նախապայմանների առաջադրումը: Զրուցակիցս, սակայն, կարծում է, որ արտաքին քաղաքականության խնդիրն էր այնպես անել, որ նախապայմաններ չներկայացվեին.
«Սա ուղղված է ԼՂ դեմ»:
Սա լուրջ ահազանգ է համարում Վահրամ Աթանեսյանն ու նշում, որ գոնե պետք է Երևանը փորձի հասկանալ, թե ինչով է պայմանավորված Իրանի նման վարքագիծը:
Ամեն դեպքում՝ նա նկատում է, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը, ՀՀ դուրս է մնալու տարածաշրջանային կոմունիկացիոն տնտեսական նախագծերից:
Քաղաքագետի կարծիքով՝ մեկուսացումից դուրս գալու և տարածաշրջանային ծրագրերին մասնակից դառնալու համար պետք է հաստատվեն հայ-թուրքական հարաբերություններ առանց նախապայմանների:
Հայաստանը ավելի ճիշտ կվարվի, եթե այդ առումով փորձի օգուտներ քաղել ԵԱՏՄ անդամակցությունից՝ ասաց:




