
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պարբերաբար քննարկում է իր գործընկերների հետ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմնախնդիրը պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:
«Թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը թե համանախագահների, թե տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է, դա դիվանագիտական աշխատանքի մաս է»,- ասել է Զախարովան:




