

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնոդ Կիմ Չեն Ընը համաձայնել են հանդիպում անցկացնել: Մինչ նախապատրաստվում է պատմական հանդիպումը, անակնկալի եկած աշխարհը փորձում է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք սպասվող բանակցությունները բերեն ցանկալի արդյունքի՝ այն է՝ Կորեական թերակղզու միջուկազերծման: «Ռադիոլուրը» Կորեական թերակղզու շուրջ արագ փոփոխվող իրադրության շուրջ զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:




