Հասարակություն

Հայաստանում երեխաների 9 տոկոսը թերսնված են


Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 9 տոկոսը թերսնուցվում է: Սա հինգ տարին մեկ անգամ իրականացվող հետազոտության արդյունքներն են:

Մասնագետները պնդում են՝ շատ կերակրելն ու ճիշտ կերարկելը  տարբեր բաներ են, քանի որ, ըստ նրանց, երեխաների կերակրման համար հայ ընտանիքները  պատրաստ են ամեն ինչի:

Ավելին, թերսնուցումն ու աղքատությունը ուղիղ գծով չեն կապված միմյանց հետ:

 

 

Մարիամ Այվազյանին  Սպիտակի տնակային ավաններից մեկում հանդիպեցի: Այստեղ նա բնակվում է  եղբոր ընտանիքի ու վեցամյա դստեր հետ: Ծայրահեղ աղքատություն. այսպես կարելի է  բնորոշել նրանց կենցաղը: Գործազուրկ ու առողջական խնդիրներ ունեցող կինը  երեխային պահելու դժվարություններ ունի: Նա չի կարողանում հոգալ վեցամյա դստեր համար անհրաժեշտ սնունդի հարցը

«Մակարոն ու կարտոֆիլ, ուրիշ բաներ չեմ  կարողանում պահել»:

Մսամթերք  հազվադեպ են օգտագործում: Երեխայի համար միս գնում են հարևանները: Հայաստանում  անցած տարի մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ:  Սա  Հայաստանի ԱՎԾ 2016-ի տվյալներն են:

Իսկ 5  տարին մեկ անգամ  երեխաների շրջանում միջազգային կառույցներն են ուսումնասիրություններ իրականացնում: «Վորլդ Վիժն- Հայաստանի» վաղ մանկական զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը ներկայացնում է մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրել ու պարզել են՝  երեխաների թերսնուցումը կապված չէ նրանց սոցիալական վիճակի հետ: Այն ավելի շատ ծնողների ու հատկապես մայրերի կրթվածությամբ  է պայմանավորված: Թերսնված երեխաները երկու անգամ ավելի շատ են այն ընտանիքներում, որտեղ  մայրը չունի համապատասխան գիտելիքներ: Մանկաբույժ, «Վստահություն» Հ/Կ նախագահ Սուսաննա Հարությունյանն ամեն օր է շփվում  երեխաների հետ:


Նշում է՝ շատ երեխաներ աճի հետ կապված  խնդիրներ  չունեն, բայց ունեն տարբեր մկրոէլեմենտների խանգարումներ: Արդյունքում՝ նրանք հաճախ  են հիվանդանում: Սեփական փորձից է բժշկուհին ներկայացնում ծնողի գիտելիքի պակասի հետևանքով առաջացած խնդիրները:

ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ 25 հազարից մինչև 105 հազար դրամ է տրամադրվում երեխա ունեցող ընտանիքներին:

Մասնագետները պնդում են՝ փոքր գումարով էլ հնարավոր է երեխաների սննդի հարցերը ճիշտ կազմակերպել։ Ավելին, հորդորում են որևէ դեպքում  միրգն ու բանջարեղենը «Կոկա կոլայով» կամ չիպսերով չփոխարինել, չչարաշահել նաև քաղցրավենիքը: Նրանք հիշեցնում են՝  հատկապես կարևոր է երեխայի կյանքի առաջին 1000 օրը՝ հղիության շրջանն ու առաջին երկու տարին:

Կարդացեք նաև

Back to top button