Մշակույթ

«Գողացված «Վրուբելի» Վերադարձը»՝ մարտի 17-ին

«Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը կմեկնարկի Ռուսական արվեստի թանգարանում մարտի 17-ին: Թանգարանը 2018թ. մարտի 20-ից, նոյեմբերի 20 կցուցադրի Մ.Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը:  Այս մասին հայտնում  է «Արարատ» թանգարանի ֆեյսբուքյան էջը:  Նկարը 1995թ. գողացել էին, այն թանգարանին վերադարձվեց անցած տարի:

Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը, և մեր օրերի նրա «ոդիսականը»:  Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ (AR-հավելված իրականություն տեխնոլոգիա), որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհ:  Մուտքավճարը  1 000 դրամ է։

Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցն իր վիթխարի գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ՝ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էին «Դևը» պոեմին:

Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է:

2017-ին  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի:

Կարդացեք նաև

Back to top button