Մշակույթ

Թբիլիսիի հայկական թատրոնի տեղում նորը կկառուցվի (լուսանկարներ)

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը շուտով հիմնովին կապամոնտաժվի: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ամրացման աշխատանքների ընթացքում պարզվեց, որ շենքը բազմաթիվ ճեղքեր ունի, նույնիսկ ամրացումից հետո 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի չի դիմանա։

Վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը, որ օգոստոսից սկսել էր ամրացման աշխատանքները, արդեն ձեռնամուխ է լինում նույն տեղում թատրոնի նոր շենքի կառուցմանը։

Կարդացեք նաև

Back to top button