հրապարակված՝ 12.31
լրացված 16.59

ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:
Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը ԱԺ-ն ողջունեց ծափերով:
Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ակնկալում է պատգամավորների և ողջ հայ ժողովրդի աջակցությունը: «Ակնկալում եմ նաև ձեր և մեր ժողովրդի աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա բոլոր հաղթանակներին, որոնք լինելու են ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»,- ասաց Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորներին: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմ քվեարկողներին և բոլոր դեմ քվեարկողներին: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մեր երկրում կարևոր փոփոխությունների գործընթացում ձեր կարևոր ներդրման համար»,- ասաց Սարգսյանը:




